Պոդոլսկում տեղի ունեցած  խոշոր ավտովթարի  մեղավոր համարվող Հրաչյա Հարությունյանի դուստրն իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ պատասխանել է  մամուլում տարածված լուրերին. թե վարորդի  որդու շիրմաքարի  կառուցման ծախսերը հոգում են Արա Աբրահամյանն ու Ռուբեն Հայրապետյանը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է. 

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերին, շեշտադրումներին ու բնութագրումներին թույլ տվեք հայտարարել որ օրեր առաջ Հարությունյանների ընտանիքը Ռուսաստանի հայ համայնքի նախագահ Արա Աբրահամյանից ստացել է 3000 ԱՄՆ դոլար վաղաժամ մահացած եղբորս շիրմաքարը պատվիրելու ինչպես նաև որոշ ծախսեր հոգալու համար: Պարոն Աբրահամյանի աջակցությանը զուգահեռ դարձյալ եղբորս շիրմաքարը պատվիրելու համար մեր ընտանիքին աջակցել է նաև ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այսպիսով եղբորս շիրմաքարի բոլոր ծախսերը մենք հոգում ենք Ռուբեն Հայրապետյանի ֆինանասական աջակցության շնորհիվ, իսկ Արա Աբրահամյանի նվիրաբերված գումարը կծախսվի այլ նպատակներով»: