SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվելուց անգամ 9 ամիս հետո մարդու օրգանիզմում մնում է հակամարմինների բավականաչափ քանակություն, անկախ այն բանից՝ վարակը եղել է ակնհա՞յտ, թե՞ առանց ախտանշանների։ Այս մասին տեղեկացնում են Պադուայի համալսարանի եւ Լոնդոնի Կայսերական քոլեջի հետազոտողները։

Ինչպես տեղեկացնում է MedicalXpress-ը, հետազոտության հեղինակները ստուգել են իտալական Վո կոմունայի բնակիչների ավելի քան 85 տոկոսին 2020թ. փետրվարին եւ մարտին կորոնավիրուսով վարակվելու առումով։ Պարզվել է, որ փետրվարին եւ մարտին վարակված մարդկանց 98,8 տոկոսի մոտ հակամարմինների մակարդակները մնացել են բարձր մինչեւ նոյեմբեր։ Ավելին, հակամարմիների մակարդակներում չի նկատվել ոչ մի տարբերություն այն մարդկանց, որոք ունեցել են COVID-19-ի ախտանշաններ, եւ այն պացիենտների միջեւ, որոնք ախտանշաններ չեն ունեցել։


Կորոնավիրուսի դեմ պաշտպանության մակարդակին հետեւել են երեք թեստերի օգնությամբ, որոնք պարզում են վիրուսի տարբեր մասերի վրա ազդող հակամարմինների տարբեր տեսակները։ Արդյունքները ցույց են տվել, որ հակամարմինների բոլոր տեսակների մակարդակը նվազել է մայիսից նոյեմբեր շրջանում, սակայն նվազման արագությունը եղել է տարբեր՝ կախված թեստից։ Ոմանց մոտ հայտնաբերվում էր հակամարմինների մակարդակի բարձրացում, ինչը կարող է մատնանշել իմունային համակարգն ամրապնդող՝ վարակի կրկնվելու մասին։ Այսպիսով, իմունային պատասխանի ուժը կախված չի եղել վարակի ախտանշաններից եւ ծանրությունից։