Հայաստանում սեպտեմբերի 210-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 494 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 254436 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1660016 վերջին մեկ օրում` 4537 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 11 114 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 85-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 236968 անձ` վերջին մեկ օրում 390 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 5161 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1193 է: