Հայաստանում հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 601 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 272957 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1811131 վերջին մեկ օրում` 5814 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 16997 պացիենտ. Մեկ օրում նվազել է 316-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 249158 անձ` վերջին մեկ օրում 891 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 5575 է: