«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ կայքերում երեկ տեղեկու­թյուն հայտնվեց, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն առաջի­կայում դեսպան է նշա­նակվելու Գերմանիայում, իսկ ՀՅԴ բյուրոյի մեկ այլ անդամ՝ Լևոն Մկրտչյանը՝ եվրոպական մեկ այլ երկրում:

Քաղաքական շրջանակներում տեղեկություններ կային նաև, որ և Հովհաննիսյանի և Մկրտչյանի ագրեմաններն արդեն ուղարկված են: Նույն շրջա­նակներում խոսվում էր, որ այդ կապակցությամբ Դաշնակցության ներսում երկու մասի են բաժանվել, մի մասը համարում է, որ նման առաջարկ ընդունելը սխալ է, մյուս մասը, որ ՀՅԴ-ն պետք է արտաքին քաղաքականության մեջ պատասխանատվություն ստանձնի:

Լևոն Մկրտչյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով այս խոսակցություն ները, ասել է.

«Իմ մասով տեղեկությունը հերքում եմ»: Վահան Հովհաննիսյանը իր հետ կապված տեղեկու­թյունը չի մեկնաբանել, ողջ օրվա ընթացքում նա համառորեն խուսափում էր լրագրողների հետ շփումներից և հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: