«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ կայքերում երեկ տեղեկություն հայտնվեց, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն առաջիկայում դեսպան է նշանակվելու Գերմանիայում, իսկ ՀՅԴ բյուրոյի մեկ այլ անդամ՝ Լևոն Մկրտչյանը՝ եվրոպական մեկ այլ երկրում:
Քաղաքական շրջանակներում տեղեկություններ կային նաև, որ և Հովհաննիսյանի և Մկրտչյանի ագրեմաններն արդեն ուղարկված են: Նույն շրջանակներում խոսվում էր, որ այդ կապակցությամբ Դաշնակցության ներսում երկու մասի են բաժանվել, մի մասը համարում է, որ նման առաջարկ ընդունելը սխալ է, մյուս մասը, որ ՀՅԴ-ն պետք է արտաքին քաղաքականության մեջ պատասխանատվություն ստանձնի:
Լևոն Մկրտչյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով այս խոսակցություն ները, ասել է.
«Իմ մասով տեղեկությունը հերքում եմ»: Վահան Հովհաննիսյանը իր հետ կապված տեղեկությունը չի մեկնաբանել, ողջ օրվա ընթացքում նա համառորեն խուսափում էր լրագրողների հետ շփումներից և հեռախոսազանգերին չէր պատասխանում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: