Հայաստանում հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2307 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 302450 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2048128 վերջին մեկ օրում` 15818 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 30303 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 1296-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 264678 անձ` վերջին մեկ օրում 962 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 6189 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1280 է: