Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը ոչ հաստատում և ոչ էլ հեր­քում է շրջանառվող տեղե­կությունները, թե սեպ­տեմբերի 3-ին նախատես­ված է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա և նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ:

«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հարցին՝ հաստատու՞մ է արդյոք պաշտոնական Մոսկվան տեղեկությունները, որ սեպտեմ­բերի 3-ին նախատեսված է Ս. Սարգսյանի այցը Մոսկվա, ՌԴ նախագահի մամլո ծառայությունից երեկ պատասխանել են.

«Չենք հաստատում»: Ճշգրտող հարցին էլ «իսկ հերքում ե՞ք», պատասխանել են. «Ոչ էլ կարող ենք հերքել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: