Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը ոչ հաստատում և ոչ էլ հերքում է շրջանառվող տեղեկությունները, թե սեպտեմբերի 3-ին նախատեսված է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա և նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ:
«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հարցին՝ հաստատու՞մ է արդյոք պաշտոնական Մոսկվան տեղեկությունները, որ սեպտեմբերի 3-ին նախատեսված է Ս. Սարգսյանի այցը Մոսկվա, ՌԴ նախագահի մամլո ծառայությունից երեկ պատասխանել են.
«Չենք հաստատում»: Ճշգրտող հարցին էլ «իսկ հերքում ե՞ք», պատասխանել են. «Ոչ էլ կարող ենք հերքել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: