Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վար­չական շրջանների դատա­րանում ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիս­յանի գործով դատական նիստ էր նշանակված, սա­կայն Հովհաննիսյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը չէր ներ­կայացել դատարան, իսկ դատախազ Ամիրզադյանն ուշացումով էր եկել, երբ դատավոր Արմեն Խաչատրյանն արդեն հետաձգել էր նիստը:

«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ, Սամվել Հովհաննիսյանի նյարդերը տեղի են տվել և նա հայտարարել է, որ հրա­ժարվում է իր շահերի պաշտպան Սիրունյանից, քանի որ վերջինս արդեն երկրորդ ան­գամ չի գալիս նիստերի: Հիշեցնենք, որ Սիրունյանն էր պաշտպանում նաև ՀՀ նախա­գահի թեկնածու Վարդան Սեդրակյանին: