Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով դատական նիստ էր նշանակված, սակայն Հովհաննիսյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը չէր ներկայացել դատարան, իսկ դատախազ Ամիրզադյանն ուշացումով էր եկել, երբ դատավոր Արմեն Խաչատրյանն արդեն հետաձգել էր նիստը:
«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ, Սամվել Հովհաննիսյանի նյարդերը տեղի են տվել և նա հայտարարել է, որ հրաժարվում է իր շահերի պաշտպան Սիրունյանից, քանի որ վերջինս արդեն երկրորդ անգամ չի գալիս նիստերի: Հիշեցնենք, որ Սիրունյանն էր պաշտպանում նաև ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին: