ՀՀ զինուժը վերականգնել է վերահսկողությունը սահմանին նախկինում կորցրած 6 դիրքերի նկատմամբ։ Այս մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորի խոսքով՝ ՀՀ տարածքի ցանկացած հատված ռազմավարական նշանակություն ունի։ Ադրբեջանը փորձում է բարելավել իր դիրքերը՝ նախքան սահմանազատման գործընթացի սկսվելը։
«Կան դիրքեր, որոնք Զինված ուժերի գործողությունների արդյունքում մեր վերահսկողության տակ են վերադարձվել։ Խոսքը 6 դիրքի մասին է։ Ամբողջական ցուցակը չեմ հրապարակում։ Միգուցե, այդ ցուցանիշը նորից փոխվի»,- ասաց պատգամավորը: