ՀՀ զինուժը վերականգնել է վերահսկողությունը սահմանին նախկինում կորցրած 6 դիրքերի նկատմամբ։ Այս մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորի խոսքով՝ ՀՀ տարածքի ցանկացած հատված ռազմավարական նշանակություն ունի։ Ադրբեջանը փորձում է բարելավել իր դիրքերը՝ նախքան սահմանազատման գործընթացի սկսվելը։


«Կան դիրքեր, որոնք Զինված ուժերի գործողությունների արդյունքում մեր վերահսկողության տակ են վերադարձվել։ Խոսքը 6 դիրքի մասին է։ Ամբողջական ցուցակը չեմ հրապարակում։ Միգուցե, այդ ցուցանիշը նորից փոխվի»,- ասաց պատգամավորը: