Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում այսօր՝ ապրիլի 11-ին, հնչել են կրակոցներ: գյուղի բնակիչներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, հայտնեց, որ հայկական կողմից կա նաեւ զոհ:
«Զոհին իմ ձեռքերով եմ դրել մեքենան»,- ասաց բնակիչը:
Նշենք՝ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնել է իր տեղեկություններով, որ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետեւանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել։
Նշենք, որ մինչեւ այս պահը Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: