Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում այսօր՝ ապրիլի 11-ին, հնչել են կրակոցներ:  գյուղի բնակիչներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, հայտնեց, որ հայկական կողմից կա նաեւ զոհ:

«Զոհին իմ ձեռքերով եմ դրել մեքենան»,- ասաց բնակիչը:


Նշենք՝ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնել է իր տեղեկություններով, որ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետեւանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել։

Նշենք, որ մինչեւ այս պահը Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: