Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնաբանել է 2027 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի վիճակահանության արդյունքները։
E խմբում Հայաստանի թիմի մրցակիցները կլինեն Իտալիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի հավաքականները:
«Խաղալու ենք շատ ուժեղ թիմերի դեմ: Հաստատապես կարող եմ ասել, որ մեր խմբում թույլ թիմեր չկան: Անկախ դրանից՝ փորձելու ենք քաղել առավելագույնը թե՛ արդյունքի, թե՛ ֆուտբոլիստների առաջադիմության առումով:
Հիմա սպասում ենք խմբի խաղացանկի հաստատմանը, որից հետո արդեն կկարողանանք ավելի հստակ պատկերացում կազմել նաև մեր նախապատրաստական փուլի վերաբերյալ: Խաղից խաղ կշարժվենք առաջ»,- Արմեն Գյուլբուդաղյանցի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի կայքը:
Խմբային փուլի հանդիպումները կանցկացվեն 2025 թվականի մարտից մինչև 2026 թվականի հոկտեմբեր։