Էստոնիայի մայրաքաղաք Տալինում  ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը +105 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալը՝ 393 կգ  երկամարտի արդյունքով(182+211): 

Նույն քաշային կարգում Հայաստանը ներկայացրել  է նաև Հրաչ Ղարիբյանը, ով երկամարտի 369 կգ արդյունքով գրավել է 5-րդ տեղը: