Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը +105 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալը՝ 393 կգ երկամարտի արդյունքով(182+211):
Նույն քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է նաև Հրաչ Ղարիբյանը, ով երկամարտի 369 կգ արդյունքով գրավել է 5-րդ տեղը: