Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ տեղի ունեցավ Աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին տուրի հանդիպումները, որտեղ Հայաստանի հավաքականը հանդիպելով Իտալիայի ընտրանու հետ, խաղն ավարտեց ոչ ոքի՝ 2-2:
Մեր հավաքականից գոլերի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը:
Նշենք, որ երեկվա գոլի շնորհիվ Մխիթարյանը դարձել է Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկում (12 գոլ 41 խաղում):
Խաղից հետո գոլերի հեղինակները թարմացրել են իրենց ֆեյսբուքյան գրառումներն ու լուսանկարները:
Յուրա Մովսիսյանը տեղադրելով այս լուսանկարը՝ շնորհակալություն է հայտնել բոլորին, ՄԽիթարյանը նույնպես այս նկարն է տեղադրել: