Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ տեղի ունեցավ Աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին տուրի հանդիպումները, որտեղ Հայաստանի հավաքականը հանդիպելով Իտալիայի ընտրանու հետ, խաղն ավարտեց ոչ ոքի՝ 2-2:

Մեր հավաքականից գոլերի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը: 

Նշենք, որ երեկվա գոլի շնորհիվ Մխիթարյանը դարձել է Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկում (12 գոլ 41 խաղում):

Խաղից հետո գոլերի հեղինակները թարմացրել են իրենց  ֆեյսբուքյան գրառումներն ու լուսանկարները:

Յուրա Մովսիսյանը տեղադրելով այս լուսանկարը՝ շնորհակալություն է  հայտնել բոլորին, ՄԽիթարյանը նույնպես այս նկարն է  տեղադրել: