Փետրվարի 25-27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ավստրիա:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի Վիեննայում կայանալիք «Քաղաքակրթությունների ալյանս» համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:
Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ավստրիայի փոխվարչապետ եւ Եվրոպական ու միջազգային հարցերով դաշնային նախարարի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ: