Փետրվարի 25-27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ավստրիա:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  կմասնակցի Վիեննայում կայանալիք «Քաղաքակրթությունների ալյանս» համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ավստրիայի փոխվարչապետ եւ Եվրոպական ու միջազգային հարցերով դաշնային նախարարի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ: