Բարաք Օբամայի վարչությունը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարան` խնդրելով փոփոխել ամուսնություն հասկացության բնորոշումը` որպես բացառապես կնոջ և տղամարդու միություն: Գրում է BBC-ն:
Դատավորներին խնդրել են վերանայել 1996 թվականին ընդունված ամուսնության պահպանման մասին օրենքը:
Անցած տարի Օբաման դարձավ առաջին ամերիկյան գործող նախագահը, որն աջակցեց համասեռամոլների ամուսնության արգելքի վերացմանը:
Ներկայումս համասեռամոլների ամուսնությունը որոշ նահանգներում թույլ են տալիս, սակայն այն դեռևս դաշնային մակարդակում չի: