Բարաք Օբամայի վարչությունը դիմել է  ԱՄՆ Գերագույն դատարան` խնդրելով փոփոխել ամուսնություն հասկացության բնորոշումը` որպես բացառապես կնոջ և տղամարդու միություն: Գրում է  BBC-ն:

Դատավորներին խնդրել են վերանայել 1996 թվականին ընդունված ամուսնության պահպանման մասին օրենքը:

Անցած տարի Օբաման դարձավ առաջին ամերիկյան գործող նախագահը, որն աջակցեց համասեռամոլների ամուսնության արգելքի վերացմանը:

Ներկայումս համասեռամոլների ամուսնությունը որոշ նահանգներում թույլ են տալիս, սակայն  այն դեռևս դաշնային մակարդակում չի: