Կիրակի օրը կկայանա Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի Ռոստով-Սպարտակ հանդիպումը:
Sports.ru_ն գրում է, որ խաղի յուրաքանչյուր արդյունքի դեպքում էլ խոսակցությունների ալիք է սկսվելու, որ պետք է հանեն վարձակալությամբ հանդես եկող ֆուտբոլիստների արգելքը, ըստ որի չի կարելի խաղալ իրենց ակումբների դեմ: Պարզ է, որ Սպարտակը չի էլ ցանկանում խաղալ իրենց խաղացողներ Դզյուբայի և Անանիդզեի դեմ:
Սպարտակն անձամբ նախորդ գոլային շաբաթից հետո քիչ էր մնում կորցներ իր բոլոր պաշտպաններին, սակայն չի խաղա միայն Դմիտրի Կոմբարովը:
Հետաքրքրիր է, որ ռմբարկուների աղյուսակը գլխավորում են Սպարտակի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն ու Ռոստովից Դզյուբան, ովքեր ունեն 12-ակա գոլ, սակայն երկուսն էլ բաց են թողնելու այս հանդիպումը: