Կիրակի օրը կկայանա Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի Ռոստով-Սպարտակ հանդիպումը:

Sports.ru_ն գրում է, որ  խաղի յուրաքանչյուր արդյունքի դեպքում էլ  խոսակցությունների ալիք է  սկսվելու, որ  պետք է  հանեն  վարձակալությամբ հանդես եկող ֆուտբոլիստների արգելքը, ըստ որի չի կարելի խաղալ իրենց ակումբների դեմ: Պարզ է, որ Սպարտակը չի էլ ցանկանում խաղալ իրենց խաղացողներ Դզյուբայի և Անանիդզեի դեմ: 

Սպարտակն անձամբ նախորդ գոլային շաբաթից հետո քիչ էր մնում կորցներ իր  բոլոր պաշտպաններին, սակայն չի խաղա միայն Դմիտրի Կոմբարովը: 

Հետաքրքրիր է, որ ռմբարկուների  աղյուսակը գլխավորում են Սպարտակի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն ու Ռոստովից Դզյուբան, ովքեր ունեն 12-ակա գոլ, սակայն երկուսն էլ բաց են թողնելու այս հանդիպումը: