Ինչպես երեկ հայտնել էինք, գերմանական մամուլը տեղեկություն էր տարածել, որ  «Վոլֆսբուրգ» ակումբը պատրաստ է 7,5 միլիոն եվրո  տրամադրել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու համար:

Այս տեղեկատվությունը «Советский спорт»-ի  հետ զրույցում մեկնաբանել է հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեջբերում ենք հարցազրույցից մի հատված:

- Հայաստանում թիմակիցները ընկերներ են նաև դաշտից դուրս: Բորուսիայում էլ է այդպե՞ս:

- Այո, իհարկե: Օրինակ, երբեմն պարապմունքներից հետո մենք  ամբողջ թիմով  կարող ենք  գնալ ինչ-որ տեղ ընթրելու:

- Վերջին  շրջանում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել գերմանական ակումբ: Ինչպե՞ս եք կարծում, նա կարո՞ղ է  հարմարվել Գերմանիայում:

- Այս հարցը պետք է տալ անձամբ Յուրային: Չնայած ես կարծում եմ, որ բարձրակարգ ֆուտբոլիստը կարող է  խաղալ ամենուրեք: