Այսօր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կկայանա  «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում ներկայացվելիք երգի ընտրությունը:Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովի ներքին ընտրությամբ 2013թ.-ի «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի 26-ամյա երգիչ Գոռ Սուջյանը:  «Եվրատեսիլ 2013» կմեկնի այն երգը, որը ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության (50/50) արդյունքում կհավաքի ամենաբարձր միավորները:

«Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող 26-ամյա Գոռ Սուջյանը կկատարի չորս հեղինակների երգեր,  որոնցից  կընտրվի ընդամնեը  մեկը:

Հիշեցնենք, որ  «Եվրատեսիլ-2013»-ը, որին մասնակցում են  39 երկրների ներկայացուցիչներ, կանցկացվի  Շվեդիայի Մալմո քաղաքում: