Այսօր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կկայանա «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում ներկայացվելիք երգի ընտրությունը:Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովի ներքին ընտրությամբ 2013թ.-ի «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի 26-ամյա երգիչ Գոռ Սուջյանը: «Եվրատեսիլ 2013» կմեկնի այն երգը, որը ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության (50/50) արդյունքում կհավաքի ամենաբարձր միավորները:
«Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող 26-ամյա Գոռ Սուջյանը կկատարի չորս հեղինակների երգեր, որոնցից կընտրվի ընդամնեը մեկը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2013»-ը, որին մասնակցում են 39 երկրների ներկայացուցիչներ, կանցկացվի Շվեդիայի Մալմո քաղաքում: