Հայաստանը պետք է ակտիվ աշխատի Եվրոպայի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գլոբալիզացիայի զարգացման տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Մենք պետք է ակտիվ աշխատենք Եվրոմիության հետ` Ռուսաստանի հետ էլ անվտանգության ոլորտումպետք է ակտիվ աշխատանք»,- ասաց քաղաքագետն ու պարզաբանեց, որ Ռուսաստանն ունի լավ ռազմական տեխնիկա:
Ըստ քաղաքագետի ԵՄ-ն ոչ մի շահագրգռվածություն չունի Հայաստանին մոտեցնելու իրեն, քանի որ Եվրամիությունը բազմաթիվ խնդիրներ ունի.«Եվրոպայի հետ պետք է աշխատել: Եթե մենք ունենք այլընտրանք` մեզ հարգում են»:
Ստեփան Գրիգորյանի կարծիքով Մաքսյին միության հետ մենք դեռ հույսեր չենք կարող կապել.«Մաքսային միության հետաքրքրությունը մեզ համար զրո է »,-արձանագրեց Ստեփան Գրիգորյանն ու պարզաբանեց, որ Մաքսային միությունը ենթադրում է, որ առևտրային պայմանների հեշտացում, սակայն Հայաստանը Մաքսային միությանը միանալով չի ունենում ցամաքային սահման: