Հայաստանը պետք  է  ակտիվ աշխատի Եվրոպայի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գլոբալիզացիայի զարգացման տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Մենք պետք է ակտիվ աշխատենք Եվրոմիության հետ` Ռուսաստանի հետ էլ անվտանգության ոլորտումպետք է   ակտիվ աշխատանք»,- ասաց քաղաքագետն ու պարզաբանեց, որ Ռուսաստանն  ունի լավ ռազմական տեխնիկա:

Ըստ քաղաքագետի ԵՄ-ն ոչ մի շահագրգռվածություն չունի Հայաստանին մոտեցնելու իրեն, քանի որ Եվրամիությունը բազմաթիվ խնդիրներ ունի.«Եվրոպայի հետ պետք է աշխատել: Եթե մենք ունենք այլընտրանք` մեզ հարգում են»:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով Մաքսյին միության հետ մենք դեռ հույսեր չենք կարող կապել.«Մաքսային միության հետաքրքրությունը  մեզ համար զրո է »,-արձանագրեց Ստեփան Գրիգորյանն ու պարզաբանեց, որ  Մաքսային միությունը ենթադրում է, որ առևտրային պայմանների հեշտացում,  սակայն  Հայաստանը  Մաքսային միությանը միանալով չի ունենում  ցամաքային սահման: