Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ վերջերս ԱԺ-ում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի արտահայտությանը և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի պատասխանին:

Նա նշեց, որ բնականաբար ցանկալի է, որ քաղաքական գործիչները պահպանեն քաղաքական բառապաշարը, սակայն բացառություններ լինում են:

«Բորբոքումներ լինում են, բոլոր երկրներում էլ դա կա: Վառ օրինակ է Ուկրաինան, որտեղ լեզվակռիվը վերաճում էր ծեծկռտուքի: Այդ ամենին պետք է ըմբռնումով մոտենալ», - նշեց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հրայր Թովմասյանն անդրադառնալով Կառավարության հրաժարականի պահանջին նշել էր «ղալաթ են անում» և այդ բառը բացատրել են միայն սխալ են անում: Իսկ ՀՅԴ ղեկավարը վիրավորված լինելով նշեց, թե եթե ասեն «ղալաթ ես անում չաթլախ», չվիրավորվի: Այս արտահայտությունը բուռն խոսակցությունների առիթ է դարձել:

Տեսանյութը՝ YerevanNews.am-ի