Ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ է քննարկելու հասարակությանը մտահոգող հարցերը եւ ներկայացնելու պարզաբանումներ, ինչպես նաեւ բաց է ցանկացած երկխոսության համար, նշված է Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, որով անդրադարձել են այսօր՝ նախարարության շենքի դիմաց «Դեմ եմ» շարժման կազմակերպած բողոքի ակցիային:
««Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին, ովքեր մարտի 7-ին ցույց էին անցկացնում ֆինանսների նախարարության առջեւ, առաջարկվեց փոխանցել գրավոր առաջարակներ կամ ձեւավորել նախաձեռնողներից խումբ՝ նախարարին իրենց պահանջներն անձամբ ներկայացնելու եւ անհրաժեշտ պարզաբանումերն ու բացատրությունները ստանալու համար:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները, սակայն, հրաժարվեցին ընդունել ֆինանսների նախարարության՝ երկխոսելու այս առաջարկը»:
Հիշեցնենք, որ այսօր քաղաքացիները հավաքվել էին ՀՀ Ֆինանսների նախարարության մոտ՝ պահանջելով, որ Ֆինանսների նախարարն իջնի եւ պատասխանի իրենց հարցերին:


