Ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ է քննարկելու հասարակությանը մտահոգող հարցերը եւ ներկայացնելու պարզաբանումներ, ինչպես նաեւ բաց է ցանկացած երկխոսության համար, նշված է  Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, որով անդրադարձել են այսօր՝  նախարարության շենքի դիմաց «Դեմ եմ» շարժման կազմակերպած բողոքի ակցիային:

««Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին, ովքեր մարտի 7-ին ցույց էին անցկացնում ֆինանսների նախարարության առջեւ, առաջարկվեց փոխանցել գրավոր առաջարակներ կամ ձեւավորել նախաձեռնողներից խումբ՝ նախարարին իրենց պահանջներն անձամբ ներկայացնելու եւ անհրաժեշտ պարզաբանումերն ու բացատրությունները ստանալու համար:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները, սակայն, հրաժարվեցին ընդունել ֆինանսների նախարարության՝ երկխոսելու այս առաջարկը»:

Հիշեցնենք, որ այսօր  քաղաքացիները հավաքվել էին ՀՀ Ֆինանսների նախարարության մոտ՝ պահանջելով, որ Ֆինանսների նախարարն իջնի եւ պատասխանի իրենց հարցերին: