Ոչ իշխանական քառյակը Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունում արդեն մեկ ժամ է ինչ հանդիպման է: Եվ քիչ առաջ այս հանդիպմանը ժամանեցին «Դեմ եմ» շարժման մասնակիցներից 8-ը: 

Լևոն Զուրաբյանը հայտարարություն արեց այն մասին, որ Քառյակը սկզբունքորեն դեմ է կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչի սահմանմանը, լինի դա քողարկված թե չքողարկված: Քառյակը նշեց նաև երկու խնդիր, որոնք նեկայումս շատ կարևոր դեր են խաղում ՀՀ-ում: Դրանք են՝ խտրականությունը սերունդների միջև ու սերունդների միջև համերաշխության սկզբունքի հաստատումը: