Ինչպես  գրում  է  Pravda.ru­­-ն, մարտի  6-­ին  մահացել  է  բրիտանացի  68-­ամյա  ռոք  երգիչ  Էլվին  Լին: Երաժիշտը, ով    "Ten Years After"  խմբից  էր  մահացել  է հետվիրահատական  բարդությունների  պատճառով: «Մենք  կորցրեցինք  հիանալի, սիրելի  հոր  և  ընկերոջ, իսկ  աշխարհը  կորցրեց  լեգենդար  մի  մարդու»,­- գրում  են  հարազատներն  ու  ընկերները  երգչի  կայքում:

 Էլվին  Լին  ծնվել  է  Նոտենգեմում  1944 թ-­ին: Դեռ  13  տարեկանից  նվագել  է  ռոք, ջազ, բլյուզ: 1969թ­ին  "Ten Years After"  խումբը  համաշխարհային  ճանաչում  է  ձեռք  բերում: 2009թ­ին  բրիտանական  Classic Rock  ամսագիրը  Լիին  ճանաչում  է, որպես  բոլոր  ժամանակների  լավագույն  երեժիշտ: