Ինչպես գրում է Pravda.ru-ն, մարտի 6-ին մահացել է բրիտանացի 68-ամյա ռոք երգիչ Էլվին Լին: Երաժիշտը, ով "Ten Years After" խմբից էր մահացել է հետվիրահատական բարդությունների պատճառով: «Մենք կորցրեցինք հիանալի, սիրելի հոր և ընկերոջ, իսկ աշխարհը կորցրեց լեգենդար մի մարդու»,- գրում են հարազատներն ու ընկերները երգչի կայքում:
Էլվին Լին ծնվել է Նոտենգեմում 1944 թ-ին: Դեռ 13 տարեկանից նվագել է ռոք, ջազ, բլյուզ: 1969թին "Ten Years After" խումբը համաշխարհային ճանաչում է ձեռք բերում: 2009թին բրիտանական Classic Rock ամսագիրը Լիին ճանաչում է, որպես բոլոր ժամանակների լավագույն երեժիշտ: