Քեմբրիջի համալսարանը թողարկել է փաստաթղթերի նոր հավաքածու, որոնք 1992թ.-ին սովետական ԿԳԲ-ի նախկին արխիվարիուս Վասիլի Միտրոխինը դուրս էր բերել երկրից:
Բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունները Միտրոխինի արխիվը համարում են ԽՍՀՄ գաղտնի ծառայության գործունեության մասին պատմող ամենաարժեքավոր աղբյուրը:
Այս փաստաթղթերը ԿԳԲ Առաջին գլխավոր կառավարման մարմնի աշխատակիցը պատճենել է 12 տարի շարունակ և թաքցրել է իր ամառանոցի կաթի տարաներում: Նրա արխիվներում առկա են տեղեկություններ սովետական ռազմական ծրագրերի, զինանոցների մասին, ինչպես նաև տեղեկություններ, որոնց միջոցով բացահայտվեցին ամերիկացի կրկնակի գործակալ Ռոբերտ Լիպկային ու բրիտանուհի լրտես Մելիտա Նորվուդին: