Նիգերիական հետախուզության հաղորդագրության համաձայն մոտավորապես 60 կին ու աղջիկ կարողացել են դուրս պրծնել իսլամիստների «Բոկո Հարամ» խմբավորումից: Նրանք այն 68 մարդկանցից էին, որոնց գերի էին վերցրել հունիսին Դամբոա քաղաքի մոտակայքում:
Ինչպես հաղորդում են որոշ լրատվամիջոցներ՝ կանայք կարող էին փախչել ուրբաթ օրը, օգտվելով իսլամիստների զինվորական բազայի վրա հարձակումից: Ընդ որում, զինվորական հրամանատարությունը հաղորդում է, որ այս հարձակման արդյունքում մահացել են 50 ջիհադականներ:
Հիշեցնեմ նաև, որ «Բոկո Հարամ» խմբավորման մոտ դեռևս 200 աշակերտուհի կա, որոնց նրանք առևանգել են դեռևս ապրիլին: Նիգերիական բանակը ենթարկվում է ուժեղ քննադատության, այսպիսի անօրինություններ թույլ տալու համար: