Հուլիսի 12-ը համարվում է պրոֆեսիոնալ լուսանկարիչների եւ Սուրբ Վերոնիկայի օրը:
Ըստ Աստվածաշնչի, Հիսուսը Գոլգոֆի ճանապարհին վերցնում է Սուրբ Վերոնիկայից կտոր, որպեսզի երեսից սրբի քրտինքը:ԱՔյդպես Քրիստոսի դիմագիծը դաջվում է այդ կտորին: Երկու հազարամյակ անց, երբ ստեղծվեց լուսանկարը, Հռոմի Պապը հայտարարեց այդ օրը լուսանկարիչների օր:
Առաջին լուսանկարը արել է 1826 թ. ֆրանսիացի Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպսը: Այն կոչվում է «Տեսարան պատուհանից»:՚ Նկարահանումերը տեւել են 8 ժամ: Հայտնի է, որ առաջին նկարները եղել են սև- սպիտակ, Իսկ առաջին գունավոր լուսանկարները հայտնվեցին XIX դարում: Ստեղծման համար օգտագործվել են 3 տեսախցիկներ, յուրաքնչյուրի վրա տեղադրվել են ֆիլտրեր (կարմիր, կանաչ, կապույտ), այնուհետեւ միացրել պատկերները:
Մեզ միայն մնում է շնորհավորել բոլոր լուսանկարիչներին եւ մաղթել բազմաթիվ տեսախցիկներ ու հիանալի կադրեր:
Նյութի աղբյուրը՝ loveyou.am