Նախնական տվյալներով Մոսկվայի մետրոյի գնացքի գծերից դուրս գալու արդյունքում մահացել է 12 մարդ: Պատահարը տեղի է ունեցել «Հաղթանակի այգի»-«Սլավորնական պողոտա» հատվածում:
Մոսկվային առողջապահության նախարարության տվյալներով ավելի քան 120 մարդ դիմել են բուժօգնություն ստանալու ակնկալիքով, իսկ 106-ը հոսպիտալացվել են: ՌԴ ԱԻՆ-ը գործի է դրել 8 ուղղաթիռ վիրավորներին դուրս բերելու համար: Նրանցից 5-ը արդեն տեղափոխվել են Մոսկվայի հիվանդանոցներ:
Մոսկվայի հետախուզական վարչությունը արդեն իսկ քրեական գործ է հարուցել «տրանսպորտային անվտանգության ոլորտում անհրաժեշտ պահանջների խախտում» հոդվածով: Ինչպես հայտնում է BBC-ին՝ տեղի է ունեցել կտրուկ արգելակում, որի արդյունքում մի քանի խցիկ դուրս են եկել գծերից: