Երեկ «ժառանգություն» կուսակցության, ՀՅԴ­-ի և ԲՀԿ­-ի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց  «ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

«Այս պահին չեմ կարող մանրամասնել, համենայնդեպս համագործակցության ձևաչափեր են քննարկվել: Տարբեր հարցեր են քննարկվել»,­-ասաց Հովսեփ Խուրշուդյանն ու պատասխանելով մեր այն հարցին, թե նախաձեռնողն ո՞վ է եղել ու ինչու՞ ՀԱԿ­-ը չէր մասնակցում՝ ասաց. «Ես կարող եմ ասել, որ մենք չենք եղել նախաձեռնողը, այնպես, որ ես այդ հարցին չեմ կարող  պատասխանել»: Նշենք նաև, որ քաղաքական քննարկումների շարունակական լինելը դեռ պարզ չէ:

Հովսեփ Հուրշուդյանը  նաև ասաց, որ Հայ ազգային կոնգրեսի հետ «Ժառանգություն»­ն առանձին բանակցություններ է վարում՝ ճշգրտելու համագործակցության օրակարգը:

Հիշեցնենք,  որ «168 ժամ»-ն իր այսօրվա համարում գրել էր, որ երեկ ՀՅԴ-­ն ԲՀԿ-ն և «Ժառանգությունը»  քննարկել են  Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության հարցը, և կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր մոտեցումները: Այս հարցում վերջնական որոշում չի կայացվել: