Չինացի դժբախտ կինը ասում է, որ իր միակ որդին չի ցանկանում այլևս իրեն տեսնել, քանի որ իրեն չափազանց տգեղ է համարում, նույնիսկ թույլ չի տալիս հանդիպել թոռնիկին:
63-ամյա Դին Լյանին գտել են Չինաստանի հարավային Հանչժոու քաղաքի փողոցում արտասվելիս: Նա հինգ ժամ ճանապարհ է անցել՝ նորածին թոռնիկին տեսնելու համար: Կինը փոքրիկի համար մի ամբողջ պարկ նվեր է բերել՝ հույս ունենալով, որ որդին կփոխի մտադրությունը: Սակայն նրա երազանքը չի կատարվել:
Ինչպես նշում է «FedPost.ru»-ն, ուսումն ավարտելուց հետո որդին փոխադրվել է Հանչժոու, լավ աշխատանք է գտել հեղինակավոր ավտոսրահում և ամուսնացել: Սակայն հարսանիքին մոր ներկայությամբ տղան անհարմար է զգացել այն պատճառով, որ նա «տղամարդու նման է հագնված եղել»: Դրանից հետո տղան խզել է կապերը մոր հետ:
Ամեն դեպքում, մի քանի օր առաջ նա անձամբ է զանգահարել և տեղեկացրել, որ հայր է դարձել: Բնականաբար, Դինը որոշել է տեսնել թոռնիկին և նրան նվերներ մատուցել:
«Նա ինձ ասաց, որ ես այլևս չգամ, քանի որ ամաչում է ինձ համար, որովհետև ես սարսափելի տգեղ եմ»,- պատմել է կինը: