Ռուսաստանում` վերջին մի քանի տարիների ընթացքում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հռչակը ամենաբարձր մակարդակի են հասել: Այդ մասին վկայում է Gallup ամերիկյան հետազոտական կենտրոնի կողմից անկցացված հարցման արդյունքները:

Այդ արդյունքներից պարզ է դարձել, որ Ռուսաստանի քաղաքացիների 83%-ը լիովին հավանություն են տալիս են Պուտինի ղեկավարությանը: Բացի այդ, 73%-ը հայտարարել են, որ պետության ղեկավարը ճիշտ ուղղություն է վերցրել, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Չնայած արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նոր պատժամիջոցներին՝ միևնույնն է ռուսները կարծում են, որ երկրի տնտեսությունը բարելավվում է:

Իսկ Ռուսաստանի քաղաքացիների անվստահությունը ԱՄՆ-ի և Եվրոպայի նկատմամբ արտացոլվում է այլ երկրների նկատմամբ ռուսների վստահության ռեկորդային ցածր ցուցանիշով: