Հուլիսի 21-ին կդիտվի մասամբ ամպամած եղանակ, հանրապետության հյուսիսային կեսում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ և սաստիկ քամի 18-23մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Հարավային շրջաններում առավելապես արևային եղանակը կպահպանվի, անձրևի հավանականությունը փոքր է: Տապը մի փոքր կմեղմանա. ամենուրեք օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը կնվազի 2-4աստ: Հուլիսի 22-ին կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, հանրապետության հյուսիսային կեսում՝ ողջ օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ, իսկ հարավային շրջաններում՝ օրվա 2րդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, կդիտվի նաև սաստիկ քամի 18-23մ/վրկ, մեծ է կարկուտի հավանականությունը: Ստացվում են տեղեկություններ խոտածածկ տարածքներում հրդեհի բռնկման մասին: ԱԻՆ-ը զգուշացնում է. բնության գրկում, հանգստյան գոտիներում հրդեհից խուսափելու համար, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: