Նիդերլանդների բնակիչ Հանս դե Բորստը, ով կորցրել է իր դստերը MH17 ինքնաթիռի վթարի պատճառով, բաց նամակով դիմել է նրանց, ում նա համարում է ավիավթարի մեղավորներ:

«Անչափ շնորհակալ եմ, պարոն Պուտին անջատողականների ղեկավարներ կամ Ուկրաինայի կառավարություն! Իմ միակ և սիրելի դստեր՝ Էլսեմիկ դե Բորստի մահվան համար!», ասվում է նամակում:

Աղջիկը 17 տարեկան էր, նա մեկնում էր Մալազիա հանգստանալու, իր կրտսեր եղբոր, մայրիկի և խորթ հոր հետ:

Հանս դե Բորստը պատմում է, որ իր դուստրը ցանակնում էր դառնալ ինժեներ, և նա անհամբերությամբ սպասում էր, թե երբ է ընդունվելու համալսարան:

«Բայց հանկարծ նա այլևս չկա, նրան հարվածել են երկնքում, անծանոթ երկրի կողմից, որտեղ պատերազմ է: Վերոհիշյալ պարոնայք, ես հուսով եմ ,որ դուք հպարտ եք ձեր արարքով, այն բանի համար, որ սպանել եք երիտասարդ մի կյանք: Եվ դուք կկարողանաք վաղը առավոտյան նայել ձեզ հայելու մեջ», գրում է դե Բորստը:

«Լավագույն մաղթանքներով Էլսեմիկի հայր, Հանս դե Բորստ Նիդերլանդներից, ում կյանքը արդեն կործանված է», ստորագրված է վերջում:

Նշենք նաև, որ Հանս դե Բորստը չի մեղադրում այս պատահարի միայն մեկ կողմին: Այնուամենյնիվ որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են, որ նամակը ուղղված է բացառապես Պուտինին և անջատողականներին, չհիշատակելով Ուկրաինայի կառավարությանը: