Առևանգման մասին հաղորդել է Ուկրաինայում՝ ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը:
«Քննարկում ենք լրագրող՝ Անտոն Սկիբայի առևանգումը Դոնեցկում, որը տեղի է ունեցել անջատողակաների կողմից, և պահանջում ենք անմիջապես նրան ազատել: Նման դեպքերին պետք է վերջ դնել», գրել է դեսպանը:
Ինչպես հաղորդում է «Телекритика»-ն, առևանգումը տեղի է ունեցել հուլիսի 22-ի երեկոյան: Անտոն Սկիբան գտնվում էր «Դոմբաս Փելաս» հյուրանոցում՝ CNN հեռուստաալիքի անձնակազմի հետ միասին:
Սենյակ են ներխուժել երեք զինյալներ, առևանգել են Սկիբին և տարել անհայտ ուղղությամբ:
Այժմ Դոնեցկի ավագանին, լրագրողների հասարակական և արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչները բանակցում են ահաբեկիչների հետ, լրագրողին ազատ արձակելու համար: