ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների կիրառման ընդլայնված ցուցակ, որի մեջ ներառված են ՌԴ և Ուկրաինայի 15 քաղաքացի, ինչպես նաև 18 կազմակերպություն: Եվրոպական Միության կազմած ցուցակում ներառվածներին համարում են պատասխանատու Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման համար:

Ցուցակում մասնավորապես տեղ են գտել ԱԱԾ ղեկավար Ա. Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Մ. Ֆրադկովն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Ն. Պատրուշեվը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, Կրասնոդարի մարզպետ Ա. Տկաչովը և այլոք:

Ցուցակում ներառվածներին արգելվում է մուտքը ԵՄ երկրներ, ինչպես նաև եվրոպական բանկերում հաշիվ ունենալու դեպքում դրանք կսառեցվեն: Ընդհանուր առմամբ ԵՄ-ի «սև ցուցակում» ներառված են 87 ֆիզիկական և 20 իրավաբանական անձինք: