Ստրասբուրգի մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Ռուսաստանի նկատմամբ նշանակել է փոխհատուցում 1.86 մլրդ եվրոյի չափով «Յուկոս» ընկերության նախկին բաժնետերերի օգտին: Այս դատն ընթանում է դեռևս 2011թ.-ից: 

Հայցվորները ի սկզբանե պահանջում էին 98 մլրդ դոլար: Որոշումը սակայն վերջնական չէ և այն կարող է երկու կողմից էլ բողոքարկվել ՄԻԵԴ մեծ պալատում, երեք ամսվա ընթացքում:

Հիշեցնենք նաև, որ օրերս Հաագայի արբիտրաժային դատարանը որոշում է ընդունել «Յուկոս» ընկերության նախկին բաժնետերերին վճարել ավելի քան 50 մլրդ դոլար: