Բաքվում ձերբակալվել են երկու վրացի լրագրող: «Իմեդի» վրացական հեռուստաընկերության լրագրող Սանդրո Գոչաշվիլին ու օպերատոր Գեորգի Ցխելիշվիլին ձերբակավել են Բաքվի ֆուտբոլային հավաքականների խաղից հետո: Այս մասին տեղեկանում ենք «Գրուզիա օնլայն»-ից: 

Իրավապահները ֆիզիկական ուժ են գործադրել նրանց նկատմամբ և տարել բաժանմունք: Լրագրողը պատմում է, որ երբ ավարտվել ֆուտբոլային հանդիպումը, նրանք ցանկացել են նկարահանել երկրպագուներին: Այդ ժամանակ իրենք տեսել են, թե ինչպես են ադրբեջանցի իրավապահները ուժ գործադրում վրացի երկրպագուների նկատմամբ: 

Այս ընթացքում իրավապահները խլելով տեսախցիկը տարել են վրացիներին բաժանմունք: Լրագրողը մասնավորապես ասում է. «Մենք հարցրել ենք՝ ինչու են մեզ ձերբակալել և ինչու են ձերբակալել վրացի երկրպագուներին: Մեր կալանավորության շուրջ նրանք պատասխան չունեին, իսկ երկրպագուների հարցով՝ իբրև նրանք գոչել են «Հայաստան», ասացին՝ չէ որ դուք գիտեք, որ դա մենք չենք կարող տանել: Բաժանմունքում մենք մոտ կես ժամ ենք մնացել»: